Ապրիլ 26, 2024
5124 դիտում

ՖԻԴԵ-ի աղյուսակում Արոնյանը նահանջել է 9-րդ հորիզոնական


Լուսանկարը` london chess classic


Շախմատի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը:

Լեւոն Արոնյանը նահանջել է երկու հորիզոնականով եւ այժմ 2774 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:

Հայաստանի շախմատիստներից լավագույն 100-յակում են նաեւ Սերգեյ Մովսիսյանը (63-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (67-րդ հորիզոնական) եւ Գաբրիել Սարգսյանը (87-րդ հորիզոնական):

ՖԻԴԵ-ի ցուցակը շարունակում է գլխավորել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որն ունի 2838 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին