Մայիս 03, 2024
2891 դիտում

Վեյկ ան Զեեում կայացել է 3-րդ տուրը


Լուսանկարը` london chess classic


Հոլանդական Վեյկ ան Զեեում շարունակվում է «Տատա Սթիլ» շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարում երեկ կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանն այս անգամ սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Բասկարան Աթիբանի (Հնդկաստան) հետ: Հայ շախմատիստն այժմ իր ակտիվում ունի 1,5 միավոր: Մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Պավել Էլյանովն է (Ուկրաինա):

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Արոնյանն ուժերն է չափելու Յան Նեպոմնյաշնու (Ռուսաստան) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին