Ապրիլ 26, 2024
840 դիտում

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է հինգերորդ տեղը


Լեւոն Արոնյանը
Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՖԻԴԵ-ի հրապարակած հոկտեմբեր ամսվա վարկանշային աղյուսակում մեծ հետընթաց է արձանագրել Լեւոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը, որն ավելի քանի երկու տարի աղյուսակում զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականն ու հաղթահարել էր 2800 միավորի շեմը, նահանջել է 5-րդ տեղը: Նա այժմ իր ակտիվում ունի 2793 միավոր:

Այս ընթացքում Արոնյանն անհաջող էր ելույթ ունենում տարբեր մրցաշարերում ու, պարտություններով էլ պայմանավորված, 5-րդ հորիզոնականում է հայտնվել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն 100-յակում են Գաբրիել Սարգսյանը (53-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (64-րդ տեղ), Սերգեյ Մովսիսյանը (93-րդ տեղ) ու Վլադիմիր Հակոբյանը (94-րդ տեղ):

Իսկ ՖԻԴԵ-ի աղյուսակի 1-3-րդ հորիզոնականներում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան ու Վեսելին Թոփալովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին