Ապրիլ 26, 2024
1267 դիտում

Արթուր Աբրահամը հանդիպում է անցկացնելու դարցի աշխարհի չեմպիոն Պետեր Ռայթի հետ


Պետեր Ռայթը եւ Արթուր Աբրահամը
Պետեր Ռայթը եւ Արթուր Աբրահամը

Լուսանկարը` prexamples.com, Մեդիամաքս


Ապրիլի 19-ին Գերմանիայում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպում է անցկացնելու դարցի աշխարհի չեմպիոն Պետեր Ռայթի հետ:

Հայ մարզիկը կարծում է, որ բռնցքամարտն ու դարցը շատ նմանություններ ունեն:

«2 մարզաձեւերում էլ նման պահանջներ կան՝ բարձր կենտրոնացվածություն ու դիպուկունություն: Այդ պատճառով էլ ես որոշել եմ իմ ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընդգրկել նաեւ դարցի պարապմունքները»,- ասելէ  Աբրահամը:

Պետեր Ռայթը կատակով նշել է, որ ուրախ է Աբրահամի հետ հանդիպում անցկացնել իրեն հոգեհարազատ մարզաձեւում:

Աբրահամը մայիսի 3-ին գոտին պաշտպանելու է  Նիկոլա Սեկլոչի (Մոնտենեգրո) հետ մենամարտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին