Մայիս 02, 2024
870 դիտում

Եվս 2 բռնցքամարտիկ բրոնզե մեդալ է ապահովել երիտասարդական ԵԱ-ում



Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն առնվազն 5 բրոնզե մեդալ ունի։

Հաղթանակներ են տարել ու առաջնությունում պայքարը շարունակում են մինչեւ 57 կգ քաշային Էրիկ Առստամյանն ու 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը։ Նրանք ուժեղ են եղել հույն Պլեաս Գեորգիոսից եւ չեզոք դրոշի տակ հանդես եկող Դանիլ Կոկարաեւից։

Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարում են նաեւ Դավիթ Սիմոնյանը (92 կգ), Միսակ Տեպանյանը (+92 կգ)  եւ Լուսիա Ավետիսյանը (54 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին