Մայիս 02, 2024
403 դիտում

3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել երիտասարդական ԵԱ-ում


Լուսանկարը` Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա


Խորվաթիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի 3 բռնցքամարտիկներ դուրս են եկել կիսաեզրափակիչ ու ապահովել առնվազն բրոնզե մեդալներ:

Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (92 կգ) 4:1 հաշվով հաղթել է Ահարոն Կորոնային (Իտալիա), իսկ Միսակ Տեպանյանը (+92 կգ) 5:0 հաշվով առավելության հասել սլովակ Սեբաստիան Սալոմոնի նկատմամբ։

Մինչեւ 54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանն էլ ուժեղ է եղել խորվաթ Գաբրիելա Վենսիլի նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին