Մայիս 02, 2024
620 դիտում

Երիտասարդական ԵԱ-ում հայ բռնցքամարտիկները հաղթել են նոկաուտով


Լուսանկարը` EUBC


Խորվաթիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկները եւս 2 հաղթանակ են տարել:

Էրիկ Առստամյանը մինչեւ 57 կգ քաշային կարգում գերազանցել է Կոսովոն ներկայացնող Խոխհաջ Լումտուրիմին: Արդեն 2-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկի ուժեղ հարվածաշարից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը: Դա Եվրոպայի առաջնությունում Առստամյանի 2-րդ հաջողությունն էր:

Վստահ ու գեղեցիկ հաղթանակ է տարել նաեւ մինչեւ 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը, որն առավելության է հասել իսպանացի Խոսե Լուիս Սաեզի նկատմամբ՝ 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին:

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում պայքարի դուրս կգան 3 բռնցքամարտիկներ՝ Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) եւ Միսակ Ստեփանյանը (+92 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին