Մայիս 03, 2024
406 դիտում

Ալբերտ Հարությունյանը երիտասարդական ԵԱ-ում մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա


Խորվաթիայի Պորեչ քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Երեկ Հայաստանի հավաքականից ելույթ է ունեցել պատանիների Աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը։ Նա մինչեւ 75 կգ քաշային կարգում մենամարտել է Մոլդովան ներկայացնող Իոն Անգելուսի դեմ։ Առաջին ռաունդում Հարությունյանը զիջել է մրցակցին, սակայն հաջորդ երկուսում ունեցել նկատելի առավելություն ու հասել վերջնական հաղթանակի։

Ավելի վաղ Վազգեն Բադալյանի թիմից հաղթանակներ էին տոնել Էրիկ Առստամյանը եւ Ռաֆայել Ներսիսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին