Մայիս 03, 2024
378 դիտում

Երիտասարդական ԵԱ-ում Էրիկ Առստամյանն 1-ին հաղթանակն է գրանցել


Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա


Խորվաթիայի Պորեչ քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն իր 2-րդ հաղթանակն է գրանցել:

Մինչեւ 57 կգ քաշային կարգում Էրիկ Առստամյանն ուժեղ է եղել իսրայելցի Իդան Պերչասովից։ Առաջին ռաունդում նա 2։3 հաշվով զիջել է մրցակցին, սակայն հետո հավաքվել է եւ առավելության հասել 4։1 եւ 5։0 հաշվով:

Արմեն Պողոսյանը (80 կգ) երեկ պարտություն է կրել ու դուրս մնացել առաջնությունից, մինչ այդ ելույթ ունեցած մյուս հայ բռնցքամարտիկներից հաղթանակ է տարել նաեւ Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ):

 

Այսօր պայքարի մեջ է մտնելու Ալբերտ Հարությունյանը (75 կգ) եւ հանդիպելու է մոլդովացի Իոն Անգելուսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին