Ապրիլ 29, 2024
649 դիտում

Երիտասարդական ԵԱ-ում Հայաստանը կունենա 16 բռնցքամարտիկ


Լուսանկարը` Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա


Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին մարզումներն է անցկացնում։

Վազգեն Բադալյանի թիմը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որն այս տարի ընդունելու է խորվաթական Պորեչ քաղաքը։ ԵԱ-ն ընթանալու է ապրիլի 2-15-ը։

Տղամարդկանց պայքարում Հայաստանը կունենա 13 ներկաայցուցիչ։ Նրանք են՝ Լեւոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) եւ Միսակ Ստեփանյան (+92 կգ)։

Կանանց պայքարում ներկայացված են Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) եւ Լիլիթ Ասատրյանը (60 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին