Ապրիլ 29, 2024
895 դիտում

Էդմեն Շահբազյան. Դասեր եմ քաղել պարտություններից ու ավելի լավը դարձել


Լուսանկարը` MMA Fighting


Էդմեն Շահբազյանը UFC Vegas 89 մրցաշարում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Էյջեյ Դոբսոնին ու կարիերայում 13-րդ հաղթանակը գրանցել: Հաջողությունից հետո Շահբազյանը նշել է, որ լավ մենամարտ է անցկացրել:

«Ինքս ինձ ասում էի, որ ինչ էլ լինի պիտի պայքարեմ ու հաղթանակած դուրս գամ, այդպես էլ եղավ: Միշտ պատրաստ եմ կռվել, հաղթել կամ էլ պարտվել: Ուրախ եմ, որ իմ վերջին մենամարտից հետո դադար էի վերցրել, որպեսզի որոշակի առումներով առաջընթաց գրանցեմ ու բարելավեմ որակներս: Հաղթանակից հետո հասկացա, որ կարող եմ շարունակել իմ ուղին»,- Շահբազյանի խոսքերը մեջբերում է mmajunkie.usatoday.com-ը:

Երկար ժամանակ Շահբազյանը չէր զիջել մրցակիցներին ու անպարտելի էր համարվում, մինեւ որ 2020 թվականին Դերեկ Բրանսոնը չգերազանցեց նրան:

Շահբազյանը համարում է, որ բոլոր անհաջողությունների, ինչպես նաեւ հաղթանակների շնորհիվ է կարողացել դառնալ հենց այսպիսի մարզիկ. «Երբ ավելի երիտասարդ էի, ազատվում էի շուրջս եղած ամբողջ աղմուկից ու գործն ավարտին հասցնում: Բայց հիմա դասեր եմ քաղել պարտություններից եւ սովորել սխալներից, ինչն էլ օգնել է ավելի լավը դառնալ: Այդ ամենի շնորհիվ եմ փորձ ձեռք բերել ու ավելի հասուն դարձել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին