Ապրիլ 29, 2024
738 դիտում

Բարեղամ Հարությունյանը Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթողն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Լիտվայում կայացած Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել:

Մինչեւ 51 կգ քաշային կարգում իրեն հիանալի է դրսեւորել ու բոլոր մրցակիցներին գերազանցել Բարեղամ Հարությունյանը։ Եզրափակիչում նա դժվարին հաղթանակ է տարել Ռիչարդ Սքոտի (Ուելս) նկատմամբ: Հարությունյանը զիջել է 1-ին ռաունդում, սակայն վերջին երկուսում կարողացել է կորցրածը հետ բերել:

3-րդ ռաունդի վերջում նրա ուժեղ հարվածից հետո մրցակիցը վնասվածք է ստացել, մրցավարները որոշել են դադարեցնել պայքարն ու հաղթանակը շնորհել հայ բռնցքամարտիկին:

Իսկ Հարություն Հակոբկոխյանը (67 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին