Ապրիլ 29, 2024
507 դիտում

Լիտվայի միջազգային մրցաշարում Հայաստանը 5 բռնցքամարտիկ կունենա


Լուսանկարը` Մեդիամաքս


Լիտվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոն Ալգիրդաս Շոցիկասի հիշատակին նվիրված ավանդական մրցաշարին մասնակցելու են նաեւ հայ բռնցքամարտիկները:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ) եւ գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

Նրանք հանդես են գալու Աշոտ Ավետիսյանի եւ Վարդան Ներսիսյանի գլխավորությամբ, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին