Ապրիլ 29, 2024
1582 դիտում

Ռուդոլֆ Գարբոյանը վարկանշային մրցաշարում հաղթական մեկնարկ է ունեցել


Լուսանկարը` IBA


Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում բռնցքամարտիկները շարունակում են պայքարել վարկանշային մրցաշարում:

Հայաստանը երեկ 2 ներկայացուցիչ է ունեցել, որոնցից հաղթանակ է տարել միայն մեկը: Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) հանդիպել է Խուան Տեո Վեյի (Սինգապուր) հետ ու ոչ մի շանս չտվել մրցակցին՝ առավելության հասնելով 5:0 հաշվով: Իսկ ահա Դավիթ Չալոյանը (+92 կգ) 1:4 հաշվով զիջել է կանադացի Ալեքսիս Բարիերեին ու լքել մրցաշարը:

Այսօր Գուրգեն Մադոյանն (71 կգ) իր երկրորդ մենամարտն է անցկացնելու, նա հանդիպելու է իսպանացի Սերխիո Մարտինեսին, իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) մրցելու է Դանիել Գուզմանին (Դոմինիկյան Հանրապետություն) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին