Ապրիլ 29, 2024
1423 դիտում

Կին բռնցքամարտիկները կմենամարտեն առանց պաշտպանիչ սաղավարտների


Լուսանկարը` IBA


Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի խորհուրդը մի շարք որոշումներ է կայացրել։

Տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել, որ IBA-ի առաջնություններում կին բռնցքամարտիկները հանդես գան առանց պաշտպանիչ սաղավարտների։

Երեք ամիս կանայք դեռ հնարավորություն կունենան հանդես գալ սաղավարտներով, այդ ընթացքում կգործի անցումային շրջան։ Իսկ ահա այս տարվա հունիսից կանոնը կմտնի ուժի մեջ։

Նույն օրը նաեւ որոշվել է 2025 թվականի կանանց Աշխարհի առաջնությունը վստահել Բելգրադին։ Սերբիայի մայրաքաղաքը 2021-ին ընդունել է տղամարդկանց ԱԱ-ն եւ, քանի որ այն անցկացրել է բարձր մակարդակով, միջազգային ասոցիացիան վերջինիս վստահել է նաեւ կանանց առաջնությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին