Ապրիլ 29, 2024
384 դիտում

Բռնցքամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից


Լուսանկարը` Մեդիամաքս


Իտալիայի Բուստո Արսիզիոյում շարունակվում է բռնցքամարտի վարկանշային մրցաշարը։

Երեկ երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից հանդես է եկել Տաթեւիկ Խաչատրյանը (54 կգ), որը պարտություն է կրել Դենիսե Բռավոյից (Չիլի) ու լքել պայքարը։

Այսօր երկու ներկայացուցիչ ունենք՝ Էլիդա Քոչարյանը (60 կգ) մրցելու է Գվադելուպե Սուլիսի (Մեքսիկա), իսկ Գուրգեն Մադոյանը (71 կգ)՝ Վասիլ Սեբոտարիի (Մոլդովա) դեմ։

Երեկ առավոտյան հաղթանակներ էին տոնել ու պայքարը շարունակում են Արթուր Բազեյանն (57 կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին