Ապրիլ 29, 2024
1603 դիտում

Բազեյանն ու Հովհաննիսյանը վարկանշային մրցաշարում մեկնարկել են հաղթանակով


Լուսանկարը` IBA


Իտալական Բուստո Արսիզիոյում ընթացող բռնցքամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի հավաքականի երկու բռնցքամարտիկ մեկնարկել է հաղթանակով։

Արթուր Բազեյանն (57 կգ) առավելության է հասել Շվեյցարիան ներկայացնող Սեյֆեդին Լետայիֆի, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ)՝ Կեվեն Բիսեջուրի  (Կանադա) նկատմամբ։

Այսօր երեկոյան Տաթեւիկ Խաչատրյանը (54 կգ) կմրցի Դենիսե Բռավոյի (Չիլի) հետ, հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան:

Բռնցքամարտիկները 13 քաշային կարգում մրցում են Օլիմպիական խաղերի 49 ուղեգրի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին