Ապրիլ 29, 2024
1203 դիտում

Հայ բռնցքամարտիկներն այսօրվանից սկսում են պայքարը վարկանշային մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում մեկնարկել է բռմցքամարտի առաջին վարկանշային մրցաշարը, որին մասնակցում են 113 երկրների մոտ 600 մարզիկներ:

Հայաստանի հավաքականի կազմում այսօր պայքարի մեջ է մտնելու 3 բռնցքամարտիկ: Արթուր Բազեյանը (57 կգ) հանդիպելու է շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի հետ, Ռաֆայել Հովհաննիսյանի (80 կգ) մրցակիցը լինելու է Կեւեն Բեասեջոուրը (Կանադա), իսկ Տաթեւիկ Խաչատրյանինը (54 կգ)՝ Դենիսե Բռավոն (Չիլի):

Բռնցքամարտիկները 13 քաշային կարգերում մրցելու են Օլիմպիական խաղերի 49 ուղեգրերի համար: Բռնցքամարտի մրցաշարը Փարիզի խաղերում կայանալու է հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը: Խաղերում ընդհանուր առմամբ ելույթ է ունենալու 248 մասնակից, կանանց ու տղամարդկանց քանակը հավասար է լինելու: Հայաստանը դեռ ուղեգիր չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին