Ապրիլ 29, 2024
2523 դիտում

Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին


Լուսանկարը` thepublive.com


Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին:

Միջին քաշային կարգի 10-ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել ամերիկացի Քուինթոն Ռանդալի նկատմամբ։

Այս հաղթանակը Երիցյանի համար 18-րդն է եղել կարիերայում, հայտնում է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան։ 29-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չի կրել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին