Ապրիլ 29, 2024
exclusive
1441 դիտում

Վարկանշային մրցաշարում Հայաստանը կունենա 11 բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականներն այս գիշեր մեկնելու են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ վաղվանից մինչեւ մարտի 12-ը կայանալու է Օլիմպիական վարկանշային մրցաշար։

Mediamax Sport-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, թե ովքեր են ներկայացնելու մեր երկիրը։

Տղամարդկանց պայքարում հանդես կգան Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Կանանց թիմը ներկայացված է լինելու 4 մասնակցով՝ Անուշ Գրիգորյան (50 կգ), Տաթեւիկ Խաչատրյան (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) եւ Անի Հովսեփյան (70 կգ)։

«Երկու հավաք ենք անցկացրել, եւ մարզիկները լավ վիճակում են գտնվում։ Կազմն ընտրել ենք Հայաստանի առաջնության, հավաքների ժամանակ գրանցած մարզավիճակի եւ անցած ճանապարհի արդյունքներով։ Բոլորն էլ պատրաստ են կռվելու եւ գնում են ուղեգրերի հետեւից։ Մնացածն արդեն ռինգում կերեւա»,-ասել է Աղամալյանը։

Այս պահի դրությամբ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը դեռ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր չունի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին