Ապրիլ 29, 2024
590 դիտում

Երիտասարդ բռնցքամարտիկները Ռումինիայից կվերադառնան չորս մեդալով


Լուսանկարը` Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա


Ռումինիայում կայացել է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցել է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը։

Հայաստանի ընտրանին կարողացել է նվաճել չորս մեդալ։ Մրցաշարի հաղթող է դարձել Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (92 կգ)։

Արգիշտի Հակոբյանը (67 կգ) եւ Նորայր Հակոբյանը (86 կգ)  նվաճել են արծաթե, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը՝ բրոնզե մեդալներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին