Ապրիլ 29, 2024
715 դիտում

Արթուր Սահակյանը Ստրանջայի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ


Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա


4 բռնցքամարտիկով Ստրանջայի մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականը բավարարվել է մեկ մեդալով:

Մինչեւ 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Սահակյանը: Նա 1/4 եզրափակչում 4:1 հաշվով ուժեղ է եղել Ռիսպե Բեկթենովից (Ղրղզստան): Կիսաեզրափակչում Սահակյանը զիջել է ուզբեկ Աբդումալիկ Խալակովին ու մրցաշարում գրավել 3-րդ տեղը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երեկ է ավարտել հավաքը Ծաղկաձորում, որի ընթացքում պատրաստվել է փետրվարի 29-ից մարտի 12-ն իտալական Բուստո Արսիզիո քաղաքում կայանալիք Օլիմպիական վարկանշային մրցաշարին: Բռնցքամարտիկները մարզումները շարունակելու են Երեւանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին