Ապրիլ 26, 2024
4920 դիտում

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Արթուր Գեւորգյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


58 կողմ ու 0 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արթուր Գեւորգյանը:

Մինչ ընտրությունը նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնք կատարել են նախորդ 5 տարվա ընթացքում: Անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու է միայն ինքը եղել թեկնածու:

«Մինչ ընտրությունը եղան խոսակցություններ, թե ինչ-որ երիտասարդ ցանկանում է մեծ ներդրումներ անել ու դառնալ նախագահ: Մենք ասացինք, որ դեմ չենք նրա առաջադրվելուն, սակայն ֆեդերացիան այդպես էլ դիմում չստացավ: Մեր ընտրության օրը որոշում է ԱԻԲԱ-ն, եւ ամեն հարց համաձայնեցնում ենք վերջինիս հետ»,-ասաց Գեւորգյանը:

Նա նշեց, որ այսօր ֆեդերացիան ֆինանսական ոչ մի խնդիր չունի, մարզիչներն ու մարզիկները ստանում են աշխատավարձերը: Սակայն, ինչպես հավելեց, գումար կշարունակեն ստանալ նրանք, ովքեր արդյունք են ցույց տալիս ու նպաստում են բռնցքամարտի զարգացմանը:

«Մենք խելամտորեն են օգտագործում պետական միջոցները, բացի այդ էլ մեծ գումարներ ենք ներդնում նաեւ անձնական միջոցներից: Մեր տղաները մարզումներ են անցկացրել ԱՄՆ-ում, տարբեր հարթակներից մեդալներով են վերադարձել: Պետք է բիզնես մտածողություն ունենանք, որպեսզի կարողանանք զարգացնել բռնցքամարտը Հայաստանում»,-ավելացրեց Գեւորգյանը:

Ըստ նրա՝ 2019 թվականն ավելի հագեցած է լինելու, քանի որ մեծահասակները մասնակցելու են Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների, ցանկանում են Հայաստանի տարբեր առաջնություններ անցկացնել մարզերում, կշարունակեն զարգացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտն ու պատրաստվել Օլիմպիական խաղերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին