Ապրիլ 26, 2024
6079 դիտում

Մուրատ. Ցանկանում եմ ռինգ վերադառնալ ու Աշխարհի չեմպիոն դառնալ


Լուսանկարը` Facebook


Բռնցքամնարտիկ Կարո Մուրատը մարտի 24-ին Համբուրգում կայանալիք մենամարտում գոտու պաշտպանություն չի անցկացնի:

Նա հրաժարվել է EBU վարկածով գոտուց, ու մարտի 24-ին չի մենամարտի ուկրաինացի Սերգեյ Դեմչենկոյի հետ:

«Երկար եմ սպասել Դոմինիկ Բեզելի հետ ռեւանշին, սակայն այն չի կայանում: Եթե նա չի ցանկանում 2-րդ անգամ զիջել ինձ, պետք է այդ փաստն ընդունեմ: Ցանկանում եմ ռինգ վերադառնալ, պայքարել ու Աշխարհի չեմպիոն դառնալ: Պրոմոթերիս շնորհիվ կմասնակցեմ Աշխարհի գավաթին, բայց փոխարենը պետք է թողնեմ EBU գոտիս»,- ասել է բռնցքամարտիկը:

Մուրատը նոր մարտահրավեր է դրել իր առջեւ ու փորձելու է նվաճել IBO գոտին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին