Ապրիլ 26, 2024
28147 դիտում

Մուրատը դեկտեմբերին ռեւանշ-հանդիպում կանցկացնի Դոմինիկ Բեզելի հետ


Լուսանկարը` Facebook


Կարո Մուրատը կրկին ռինգ կվերադառնա դեկտեմբերի 16-ին Վայսենֆելսում:

Նա ռեւանշ-հանդիպում կանցկացնի Դոմինիկ Բեզելի հետ, որին հաղթել էր այս տարվա հուլիսին ու տիրացել միջին քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնական գոտուն:

Մինչ այդ գերմանացի բռնցքամարտիկն անպարտելի էր, առաջին անգամ նա հենց Մուրատին է զիջել:

«Եթե Մուրատը հաղթի, մենք կկարողանանք 2018 թվականին մասնակցել Աշխարհի Գավաթին», - նշել է պրոմոութեր Էրոլ Ցեյլանը:

Բեզելի դեմ մենամարտը Մուրատի համար 36-րդն է լինելու, նա իր հաշվին 31 հաղթանակ ունի գրանցած:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին