Ապրիլ 26, 2024
37551 դիտում

Ռիո Ֆերդինանդը բռնցքամարտիկի կարիերա է սկսում


Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` mirror.co.uk


«Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն որոշել է բռնցքամարտիկի կարիերա սկսել:

Նա համաձայնվել է ընդունել Betfair-ի մարտահրավերն ու մենամարտ անցկացնել:

Այսօր 38-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարությամբ: Ֆերդինանդը նշել է, որ բռնցքամարտը հիանալի մարզաձեւ է մտքի ու մարմնի համար:

«Ես միշտ այդ մարզաձեւի նկատմամբ կիրք եմ ունեցել, ու այս մարտահրավերը հիանալի հնարավորություն է մարդկանց ցույց տալ, որ այն հնարավոր է կյանքի կոչել: Չեմ կարծում, թե հեշտ է լինելու, ամեն մեկը չի կարող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալ, բայց ամեն ինչ հնարավոր է»,-ասել է Ֆերդինանդը:

Մինչ Բրիտանիայի բռնցքամարտի խորհրդի կողմից արտոնագիր ստանալը, նա մարզվելու է, ապա անցկացնելու տիտղոսային մենամարտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին