Ապրիլ 26, 2024
23186 դիտում

Բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Կլիչկոների մրցաշարում



Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում կայացած Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել:

Ոսկե մեդալակիր է դարձել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը նվաճել են արծաթե, իսկ Էրիկ Թոխյանն (49 կգ) ու Բենիկ Նիկողոսյանը (64 կգ)` բրոնզե մեդալներ:

Հայաստանի հավաքականը Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ հանդես է եկել 6 մարզիկով: Մրցաշարին մասնակցել են 11 երկրների 84 բռնցքամարտիկներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին