Ապրիլ 26, 2024
26250 դիտում

Հայացքների մենամարտ. Արթուր Աբրահամ-Քրիս Յուբենկ կրտսեր


Լուսանկարը` Sebastian Heger

Լուսանկարը` Sebastian Heger

Լուսանկարը` Sebastian Heger

Լուսանկարը` Sebastian Heger

Լուսանկարը` Sebastian Heger

Լուսանկարը` Sebastian Heger

Լուսանկարը` Sebastian Heger


Արթուր Աբրահամը Լոնդոնում ակտիվորեն շարունակում է պատրաստվել հուլիսի 15-ին Քրիս Յուբենկ կրտսերի դեմ կայանալիք մենամարտին: 37-ամյա հայ բռնցքամարտիկն իր 27-ամյա մրցակցի հետ պայքարելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար:


Երեկ բռնցքամարտիկները բաց մարզում են անցկացրել ու հայացքների հանդիպում ունեցել: Երկուսն էլ վճռական են տրամադրված ու չեն կասկաում, որ հաղթելու են:

Metro.co.uk-ին տված հարցազրույցում Յուբենկը նշել է, որ հանդիպմանը պատրաստվում է ինչպես խելագար: Բրիտանացու համար չափազանց դժվար է  եղել սպարինգ-մրցակից գտնել, որը կօգներ դիմակայել Աբրահամին:

«Հենց հիմա Բրայթոնում եմ, ոչ ոք չէր ցանկանում ինձ հետ սպարինգ անցկացնել:  Մտածում եմ, երեւի այս մենամարտից հետո ԱՄՆ-ում հավաքներ կանեմ, որտեղ մրցակից գտնելն ավելի հեշտ կլինի»,- ասել է նա:

Այս պահին նա կենտրոնացած է միայն Աբրահամի հետ մենամարտի վրա ու ցանկանում է  հաղթել նրա պես հայտնի բռնցքամարտիկին:

Աբրահամն ինչպես միշտ, սակավախոս է եղել, բայց ընդգծել է, որ միակ տեսարանը, որին շաբաթ օրը Յուբենկն ականատեսն է դառնալու՝ մրցավարի կողմից իր բարձրացրած ձեռք է լինելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին