Ապրիլ 26, 2024
11666 դիտում

Մարգարյանի ու Մանասյանի հաղթանակները ԵԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Խարկովում ընթացող Եվրոպայի առաջնությունում երեկ երեկոյան մրցահերթում հանդես են եկել Հայաստանի հավաքականի երկու բռնցքամարտիկ:

Մինչեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը հաղթել է Ստեֆան Նյունսին (Շոտլանդիա), իսկ Նարեկ Մանասյանն (91 կգ) ուժեղ է եղել թուրք Բուրակ Ակսինից: Նրանք դուրս են եկել 1/8 եզրափակիչ:

 

Ավելի վաղ հաղթանակ էր տարել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականը ԵԱ-ում ներկայացնելու են նաեւ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Արման Դարչինյանը (75 կգ): 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին