Ապրիլ 26, 2024
11026 դիտում

Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` Մեդիամաքս


Խարկովում երեկ երեկոյան մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի է դուրս եկել +91 կգ քաշային կարգի բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը: 

 

Նա որակավորման փուլում 5:0 հաշվով հաղթանակ է տարել Սերբիան ներկայացնող Վլադան Բաբիչի նկատմամբ:

 

Այսօր ելույթ են ունենալու Վլադիմիր Մարգարյանն (69 կգ) ու Նարեկ Մանասյանը (91 կգ), որոնք ուժերը չափելու են համապատասխան Ստեֆան Նյունսի (Շոտլանդիա) եւ Բուրակ Ակսինի (Թուրքիա) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին