Ապրիլ 27, 2024
14039 դիտում

Բռնցքամարտի ԵԱ-ում 1-ինը ելույթ կունենա Գուրգեն Հովհաննիսյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր ուկրաինական Խարկով քաղաքում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ է դուրս գալու +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանն այսօր որակավորման փուլում ուժերն է չափելու Վլադան Բաբիչի (Սերբիա) հետ:

Վաղը պայքարի մեջ են մտնելու Վլադիմիր Մարգարյանն (69 կգ) ու Նարեկ Մանասյանը (91 կգ), որոնք նույնպես որակավորման փուլից են սկսելու ելույթները: Մարգարյանն ուժերը կչափի Ստեֆան Նյունսի (Շոտլանդիա), իսկ Մանասյանը՝ Բուրակ Ակսինի (Թուրքիա) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին