Ապրիլ 29, 2024
5249 դիտում

Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 22-ին


Լուսանկարը` bild.de


Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է ապրիլի 22-ին գերմանական Էրֆուրտ քաղաքում:

37-ամյա Աբրահամի մրցակիցը լինելու է 29-ամյա Ռոբին Կրասնիքին: Բռնցքամարտիկների ներկայացուցիչները նախապես պայմանավորված են եղել մենամարտն անցկացնել մարտի 11-ին, սակայն հետո որոշել են այն հետաձգել:

Հայ բռնցքամարտիկը վերջին անգամ ռինգ է դուրս եկել նախորդ տարվա հուլիսին: Նա նոկաուտով հաղթանակի է հասել Թիմ Ռոբին Լիհաուգի նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին