Ապրիլ 26, 2024
exclusive
34449 դիտում

Արագածի Հարավային գագաթ. Հեծանվային մրցաշար ու լեռնամագլցում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիա

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիա

Լուսանկարը` Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիա

Լուսանկարը` Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիա


3887,8 մ, ահա այսքան է Արագածի Հարավային գագաթի բարձրությունը, որը հաղթահարելու համար այս կիրակի օրը մեկնել էինք Արագածոտնի մարզ:

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Արագածի լանջերին հավաքվել էին հեծանվորդները, ովքեր մրցեցին Մարզային գավաթ Հայաստանի սիրողական հեծանվասպորտի 6-րդ մրցաշարում, եւ առողջ ապրելակերպ նախընտրողները, ովքեր էլ բարձրացան Հարավային գագաթ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport-ի թիմն Արագածը հաղթահարողների մեջ էր, սակայն հասցրեց զրուցել նաեւ հեծանվային մրցաշարի կազմակերպիչների հետ:

Դիլիջան, Ջերմուկ, Գոմք, Ենոքավան, Արտավան ու կրկին Ջերմուկ: Նախորդ անգամներն այս բնակավայրերն են ընդունել Մարզային գավաթը:

«Մեր նպատակը հեծանվային սպորտի տարածումն է ողջ Հայաստանում, որպեսզի մարդիկ զբաղվեն առողջ ապրելակերպով, հեծանիվ քշելն էլ դառնա նրանց կյանքի մի մասը: Դա է պատճառը, որ այս միջոցառումը կազմակերպում ենք տարբեր վայրերում: Այս անգամ ընտրեցինք Արագածը, եւ մեր մասնակիցները հրաշալի ժամանակ անցկացրին»,- նշեց սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը:

Լուսանկարը` Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիա


Այս տարի մրցաշարում ելույթ ունեցավ էքստրիմը նախընտրող 25 հեծանվորդ, որոնք ներկայացնում էին ինչպես Երեւանը, այնպես էլ հանրապետության այլ մարզեր:
Կազմակերպիչները նշում են, որ նախորդ տարիների համեմատ հետաքրքրությունն աճել է, մասնակիցները ծավալել են գեղեցիկ պայքար ու ոգեւորված հասել մինչեւ Ամբերդ, որտեղ էլ կայացել է մրցանակաբաշխությունը: Իսկ այն հեծանվորդները, ովքեր դաունհիլի (սարից իջնել) սիրահար են, հասան մինչեւ Արագածի Հարավային գագաթ:

Մինչ հեծանվորդները պայքարում էին, մեր խումբը սկսեց բարձրանալ դեպի գագաթը: Քարքարոտ, տեղ-տեղ դժվարանցանելի, արեւ, բայց միեւնույն ժամանակ սառը քամի. սար բարձրանալը ուժերի լարում, ինքդ քո դեմ պայքարել ու հաղթել է պահանջում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր խմբում բացի լրագրողներից, նախարարության աշխատակիցներից եւ առողջ ապրելակերպը նախընտրած այլ մարդկանցից ընդգրկված էին նաեւ մի շարք պատանիներ: Այդ ակտիվ ու չարաճճի երեխաները ներկայացնում էին լեռնագնացների ակումբը եւ ոգեւորված պատմում, որ հաղթահարել են նաեւ Հատիս, Արա լեռները:

«Անդրանիկ Վարդանյանն ու Արայիկ Ներսիսյանը ժամանակին գործող «Արագած» լեռնագնացների ակումբի ներկայացուցիչներ են, եւ արշավ կազմակերպելը նրանց գաղափարն էր: Քանի որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը միշտ աջակցում է մասսայական սպորտի զարգացման եւ առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումները, մենք սիրով ընդունեցինք առաջարկը: Որպեսզի այն ավելի հետաքրքիր ու մասսայական լինի, որոշեցինք նաեւ այնտեղ անցկացնել սիրողական հեծանվասպորտի հերթական մարզային գավաթը: Կարծում եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց»,- պատմեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուրախ մագլցմանն օգնում էր ակումբի մարզիչներից մեկը, ով կիթառի օգնությամբ բարձր տրամադրություն էր ապահովում ու մի պահ մոռացնել տալիս ավելացող հոգնածությունը:

Ահա եւ երեւում են Արագածի չորս գագաթները: Եւս մի քանի քայլ ու կհասնենք մեր նպատակին: Սակայն մինչ այդ պետք է կանգնել ու անսահման բարձրությունից հիանալ խառնարանով, գագաթներով: Այդ տեսարանից հետո մոռանում ես հոգնածությունն ու հասկանում, որ արժեր այս ամենը հաղթահարել…

Լուսանկարը` Մեդիամաքս


Գագաթին սառը քամին, մաքուր օդն ու բոլորի գոհ դեմքերը փաստում են, որ արշավը հաջող ու անմոռանալի է անցել: Գեղեցիկ տեսարանով հիանալուց, երգելուց, լուսանկարվելուց ու հանգստանալուց հետո որոշում ենք իջնել: Իսկ այստեղ հետաքրքիր իրադարձությունները դեռ առջեւում են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արագած բարձրացած (մեր խմբի հետ չէին) երիտասարդ աղջիկներին հաճելի անակնկալ էր սպասվում: Նրանք ամուսնության առաջարկություն ստացան իրենց սիրելիներից, իսկ բազմաթիվ շնորհավորանքներն ու երգը մեզնից :)

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առողջ ապրելակերպ վարելու տարբերակները բազմազան են, այս միջոցառումը եւս փաստեց, որ սպորտով զբաղվելը մեր առաջնային խնդիրներից է: Բացի այդ էլ այսպիսի միջավայրում են մարդիկ թիմային մտածողություն ձեռք բերում, դառնում են ավելի կարգապահ ու ընկերասեր, օգնում են միմյանց, որպեսզի հասնեն ընդհանուր նպատակին ու հաղթեն: Վստահ եմ, որ նման արշավները շարունակական կլինեն ու կդառնան մասսայական սպորտին ու առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումների մի մասը, որոնք միշտ սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում են»,- նշեց Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գագաթից իջնելուց հետո խառնարանային լճի սառը ջուրը հանգստացնում է ոտքերդ, թարմացնում ու «համոզում», որ ցանկացած բարձրություն հնարավոր է հաղթահարել, մանավանդ, երբ այն անցնում ես հաճելի մարդկանց հետ:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին