Ապրիլ 26, 2024
exclusive
36637 դիտում

Սպորտային Գյումրին. Քոլեջի տնակային դահլիճներն ու կառուցվող համալիրը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Առաքելյան
Արմեն Առաքելյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուդիկ Մկրտչյան
Ռուդիկ Մկրտչյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Փանոսյան
Հակոբ Փանոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հենրիկ Սարգսյան
Հենրիկ Սարգսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում գործում է 8 մարզաձեւի խմբակ՝ ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, ծանրամարտ, ֆուտբոլ, սուսերամարտ ու թեթեւ ատլետիկա:

Մեր այցելության օրն առավոտյան մարզումներն ընթանում էին ըստ պլանավորածի, իսկ այն մարզիկներն, ովքեր ավարտել էին ուսումը՝ ավարտական վկայականներ էին ստանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քոլեջի տնօրեն Հակոբ Փանոսյանի ուղեկցությամբ քայլում ենք դեպի ըմբշամարտի դահլիճ:

Երկրաշարժից հետո այս լքված տարածքը մաքրեցինք, ամեն ինչ խելքի բերեցինք ու սկսեցինք մարզումները: Դահլիճները հիմնականում տնակային կառույցներ են, որոնց օգտագործման ժամկետները վաղուց անցել են: Իսկ գույքային խնդիրներ չունենք, ամեն ինչ կա, պարզապես առայժմ այս փայտաշեն տնակներում յոլա ենք գնում, մինչեւ նոր մասնաշենքը կշահագործվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբիշների դահլիճը փոքր է, օդը ծանր ու երեխաների շատ լինելու պատճառով էլ ավելի փոքր է թվում: Բոլորը նայում են դեպի մեզ, սակայն չեն դադարեցնում մարզումները ու շարունակում են աշխատանքը:

Մոտենում է հունահռոմեական ընբշամարտի մարզիչ Արմեն Առաքելյանը, որն այստեղ աշխատում է արդեն 24 տարի: Նա ոգեւորված պատմում է իրենց նախկին ու ներկա սաների մասին. Խոսրով Մելիքյան, Հրանտ Քալաշյան, Ալեքսան Միքայելյան, Կորյուն Ամիրյան: Մարզիչը պատրաստ է էլ ավելի շատ անուններ նշել, ովքեր ոչ միայն Հայաստանում են մեդալներ նվաճել, այլ նաեւ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քանի որ հիմա ամառային արձակուրդներն են, բաժանում ենք մարզիկներին ըստ տարիքային խմբերի, իսկ նրանց թիվը հասնում է շուրջ 90-ի: Մենք գույքի խնդիր չունենք, երեք հատ գորգ ունենք, բայց տեղ չկա այն փռելու համար: Այսքան երեխայի համար այսօրվա տարածքը շատ փոքր է: Մեր հույսը նոր կառուցվող համալիրն է, որի շինարարական աշխատանքներն այժմ դադարեցվել են, բայց եթե այն ավարտին հասցվի, ամեն ինչ հրաշալի կլինի: Մեր աշխատանքը, երեխաների մարզումներն ու նաեւ ցույց տված արդյուքներն ավելի լավը կլինեն:

Վլադիմիր Առաքելյան 15 տարեկան.  Այս տարվա Հայաստանի պատանիների առաջնության հաղթողն եմ, Վրաստանում էլ մասնակցել եմ միջազգային մրցաշարի ու գրավել 2-րդ տեղը:

Հայրս եւս ըմբիշ է եղել, ու ես ցանկացել եմ նրա գործը շարունակել:  Հետեւում եմ մեր բոլոր ըմբիշների ելույթներին, նրանց հաղթանակների համար ուրախանում եմ ու փորձում եմ ինչ-որ բաներ սովորել: Դե նպատակս, ինչպես այստեղ մարզվող գրեթե բոլոր տղաներինը, Օլիմպիական մեդալ նվաճելն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթ Ղազարյան 16 տարեկան. Իմ հայրիկը նույնպես ըմբիշ է եղել ու 9 տարեկան էի, երբ առաջին անգամ եկա դահլիճ: Հեշտ չի, բայց չեմ կարծում, որ կյանքում հեշտ բան լինում է, ես սիրում եմ ըմբշամարտը, դրա համար էլ մնացի սպորտի մեջ: Մրցաշարերի մասնակցել եմ ամեն կարգի մեդալ էլ ունեմ: Պետք է շատ աշխատեմ, որ կարողանամ Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների մասնակցել: 

Մինչ ըմբշամարտի դահլիճից քայլում ենք դեպի բռնցքամարտի դահլիճ, Փանոսյանը պատմում է, որ քոլեջի 25-ամյակի ժամանակ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր նոր մասնաշենք կառուցել: Աշխատանքներն արդեն սկսվել են, 3000 քառակուսի մետր շինարարությունը, սակայն, դեռ կիսատ է: Հույս ունեն, որ այս տարի ավարտին կհասցվի:

Այդ կառույցի մեջ լինելու են մարզադահլիճները, ճաշարանը, ննջարանային մասնաշենքը, բուժկենտրոնն ու սաունան: Դրսում էլ ֆուտբոլի, վոլեյբոլի ու բասկետբոլի դաշտ կկառուցենք: Որոշել ենք նաեւ կանաչապատ տարածքներն ավելացնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շուրջ 300 մարզիկ ունեցող սպորտային կառույցում աշխատում են հիմնականում քոլեջի շրջանավարտները, վաստակավոր մարզիչների կողքին իրենց գիտելիքները երեխաներին փոխանցում են նաեւ սկսնակները:

Երկար տարիներ մենք ճանաչվել ենք Շիրակի լավագույն մարզական կազմակերպություն: Այնպիսի մարզիկներ ունենք, ինչպիսիք են Հովհաննես Բաչկովը, Գոռ Մինասյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Արթուր Ալեքսանյանը, Արամ Աբրահամյանը, Արա Խաչատրյանը: Գյումրին միշտ էլ սպորտային քաղաք է եղել, բարձր արդյունքներ ունեցել: Մեր քաղաքը Օլիմպիական 5 չեմպիոն է տվել, սա շատ մեծ նվաճում է մեզ համար:

Հասնում ենք բռնցքմարտի դահլիճ, որտեղ աշխատում են մի խումբ տղաներ: Պատից կախված է մի քանի օր առաջ Եվրոպայի չեմպիոն դարձած Հովհաննես Բաչկովի լուսանկարը: Բաչկովը հենց այստեղ է սկսել իր առաջին քայլերն ու շարունակում է մարզումները հարազատ դպրոցում:

Լուսանկարը` Մեդիամաքս


2013 թվականի Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանը եւս մարզվողների թվում է: Պատմում է, որ այս մարզաձեւն ընտրել է դեռ 13 տարեկանում ու նպատակ դրել՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն:

Բռնցքամարտն իմ ամենասիրած մարզաձեւն է, ես դրանով եմ ապրում: Փոքր տարիքից եմ այն սիրել եւ ցանկացել նմանվել ուժեղներին: Փորձում եմ չհանձնվել, պարտությունները մոռանալ ու շարունակել աճել: Իսկ հաջողույթան հասնելու համար աշխատասիրություն ու դուխ է պետք: Մեր գյումրեցի մարզիկները գործին եռանդով, ուժով ու թասիբով են մոտենում, դրա համար էլ կարողանում են հաջողություններ գրանցել:
Հենրիկ Սարգսյան Հենրիկ Սարգսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը նշում է, որ քոլեջում շուրջ 40 բռնցքամարտիկ է մարզվում, ովքեր Հայաստանի առաջնություններում տարբեր կարգի մեդալներ են նվաճել, այժմ նրանցից շատերը պատրաստվում են միջազգային մրցաշարերի:

Մեր դպրոցում ամեն ինչ լավ է, անընդհատ փորձում ենք լավ աշխատանքներ տանել, որպեսզի մեր սաները լավագույնների թվում լինեն: Միակ խնդիրը մարզադահլիճն է, սակայն դա մեզ չի խանգարում ու շարունակում ենք մարզվել: Հիմա էլ սպասում ենք նոր կառուցվող շինության ավարտին, հուսանք, որ կկարողանանք մոտ ապագայում արդեն այնտեղ պարապել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյումրիի մարզական կյանքի մասին կարող եք կարդալ նաեւ մեր հետեւյալ նյութերը

Սպորտային Գյումրին. Ծանրամարտ

Սպորտային Գյումրին. Օլիմպիական չեմպիոնի «ոչ օլիմպիական» դպրոցը

Սպորտային Գյումրին. Ֆուտբոլի ակադեմիայի ուրախ մարզումները

Սպորտային Գյումրին. Ավանդապահ քաղաքի ֆուտբոլիստուհիները

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին