Ապրիլ 26, 2024
939 դիտում

Հարությունյանն ու Թեւանյանն ԱԱ-ում կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր


Լուսանկարը` Մեդիամաքս


Բելգրադում այսօր ավարտվելու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Հայաստանի ազատ ոճի հավաքականից ելույթ են ունենալու երկու ըմբիշ, ովքեր երեկ պարտություն են կրել: Նրանց մրցակիցները դուրս են եկել եզրափակիչ՝ հայ մարզիկներին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալների համար:

 

Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) սփոփիչ գոտեմարտում հանդիպելու է Իսլամ Դուդաեւին (Ալբանիա), իսկ Աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը՝ Վլադիմիր Դուբովին (Բուլղարիա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին