Ապրիլ 26, 2024
1519 դիտում

ԱԱ-ում այսօր պայքարը սկսում են Ռուդիկ Մկրտչյանն ու Մալխաս Ամոյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Բելգրադի «Սթարք Արենայում» մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Առաջինը պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները, Հայաստանի ընտրանու կազմում հանդես կգան երկու մասնակիցներ:

 

Մինչեւ 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանն որակավորման փուլում կհանդիպի կորեացի Հյոկջին Ջեոնին: Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանն  (77 կգ) էլ նույն փուլում կմրցի հունգարացի Զոլտան Լեւայի հետ:

 

Հունահռոմեական թիմի կազմում են նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

 

Նախնական գոտեմարտերը տեւելու են Երեւանի ժամանակով 12:30-16:30-ը, իսկ կիսաեզրափակիչները մեկնարկելու են 20:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին