Ապրիլ 29, 2024
exclusive
3567 դիտում

Հունհահռոմեական երիտասարդական առաջնության հաղթողները


Լուսանկարը` Facebook


«Միկա» մարզադահլիճում երկօրյա պայքարում որոշվել են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնության հաղթողները:

Mediamax Sport-ին Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասել է, որ մասնակիցների թիվը զգալիորեն ավելացել է ու կազմել 140-ը: Թույլ են տվել մասնակցել նաեւ պատանեկան տարիքի հեռանկարային ըմբիշներին:

Այս տարվա առաջնությունում հաղթողներ են դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ, Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ), Արարատ Մանուչարյանը (60 կգ, ԲԿՄԱ ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ, ԵՕՀՊՄՔ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ, Արտիմեդ), Մալխաս Ամոյանը (72 կգ, «Դինամո»), Վահե Պողոսյանը (77 կգ, ԵՕՀՊՄՔ), Հովհաննես Հարությունյանը (82 կգ, Աշտարակ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ, Գյումրու ԵՕՀՊՄՔ), Ռազմիկ Խաչատրյանը (97 կգ, Գյումրու ԵՕՀՊՄՔ) եւ Հակոբ Թադեւսոսյանը (130 կգ, Գյումրու ԵՕՀՊՄՔ):

«Պատանի ըմբիշներն իրենց բավական լավ դրսեւորեցին, մրցանակային տեղեր զբաղեցրին ու 67 կգ քաշային կարգում էլ հաղթող դարձավ Կիրակոսյանը: Նոր մարզիկներ ի հայտ եկան, որոշները դեռ փոքր են ու ժամանակ ունեն հաստատվելու: Ուզում եմ, որ անցումը երիտասարդական ըմբշամարտ սահուն տեղի ունենա, որպեսզի կարողանան 2 րոպե տեւողությամբ մրցափուլերի փոխարեն 3-ն անցկացնեն»,- ասել է Բաբալարյանը:

Ապրիլի 23-ից մայիսի 3-ը հունահռոմեականները Երեւանում հավաք են անցկացնելու, ապա մայիսի 3-7-ն ու 11-14-ը մրցաշարերի մասնակցելու Ղազախստանում ու Բաթումիում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին