Ապրիլ 26, 2024
8165 դիտում

Կիեւ. Ալեքսանյանը եզրափակչում է, եւս 3 ըմբիշ կպայքարի բրոնզի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Կիեւում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը հայ մարզիկներից մի քանիսին հաջողվել է մասնակցությունն ապահովել մեդալային գոտեմարտերում, որոնք կայանալու են այսօր:

Հունահռոմեական ոճի հավաքականից ոսկե մեդալի համար պայքարելու է Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա մինչեւ 97 կգ քաշային կարգում հաղթանակներ է տարել բոլոր մրցակիցների նկատմամբ ու եզրափակչում ուժերն է չափելու ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյի հետ:

 

Մինչեւ 55 քաշային Նորայր Հախոյանն այսօր երրորդ տեղի համար պայքարում մրցելու է Ռամին Բաստամիի (Իրան) հետ:

 

Սլավիկ Գալստյանը (63 կգ) եւս հաջող ելույթներ է ունեցել ու կգոտեմարտի 3-րդ տեղի համար: Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

 

Բրոնզե մեդալի համար ելույթ է ունենալու նաեւ Էդուարդ Սարգսյանը (82 կգ), նրա մրցակիցը եւս կորոշվի սփոփիչ գոտեմարտում:  

 

Ազատ ոճի հավաքականի ըմբիշները պարտություններ են կրել ու դուրս մնացել հետագա պայքարից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին