Ապրիլ 26, 2024
12850 դիտում

Էնրիկեի դստեր ու Տոռեսի սերը. Մարզիչը սիրում է կատակել այս թեմայով


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


22-ամյա Ֆեռան Տոռեսն Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությունում արդեն երկու գոլի հեղինակ է դարձել:

Բացի ֆուտբոլային հմտություններից, այս օրերին ավելի շատ քննարկվում է նրա հարաբերությունները գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:

Երիտասարդը շուրջ մեկ տարի է հանդիպում է Էնրիկեի աղջկա՝ Սիրայի հետ, որին էլ հենց նվիրել է Կոստա Ռիկայի դեմ խփած իր գոլերը:

Լուսանկարը` RFEF


Իսպանիայում կարծես բոլորն են կատակում փեսա-աներ կապի շուրջ, իսկ հիմա արդեն ամբողջ աշխարհի ֆուտբոլասերներն են հետաքրքրվում այս թեմայով:

Ֆեռանն ու Սիրան սկսել են հանդիպել մոտ 1,5 տարի առաջ, այն ժամանակ ֆուտբոլիստը դեռ հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթի»-ում: Հեռավորությունը խանգարում էր երիտասարդ զույգին, ինչի համար Տոռեսը հաճախ է Անգլիայից այցելել Իսպանիա: Ի վերջո, նա 2021-ի դեկտեմբերին դարձել է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ: Նշվում է, որ նաեւ Սիրայի պատճառով է նա այսպիսի որոշում կայացրել:

Լուսանկարը` անձնական արխիվից


Այժմ նրանք ապրում են Բարսելոնայում ու այլեւս չեն թաքցնում իրենց հարաբերությունները, չնայած չեն էլ սիրում խոսել դրանց մասին:

Լուիս Էնրիկեն եւս հանգիստ է ընդունում այս փաստը: ԱԱ-ից առաջ նրա հասցեին հնչել են մի շարք քննադատություններ, թե ինչու է Տոռեսին հիմնական կազմում ընդգրկում: Սակայն առաջին խաղում դուբլից հետո այս խոսակցությունները կարծես մարեցին, իսկ Գերմանիայի դեմ երեկվա դիմակայության ժամանակ գլխավոր մարզիչը նաեւ փոխարինեց նրան Ալվարո Մորատայով, որն էլ հենց գոլի հեղինակ դարձավ:

Լուսանկարը` RFEF


Էնրիկեն ասել է, որ նշանակություն չունի, թե ով է իր համար Տոռեսը, նա ազգային հավաքականում պարզապես ֆուտբոլիստ է, ինչպես իր մյուս սաները:

Իսպանացի մասնագետը Twitch-ում ալիք է բացել ու բավական ակտիվ է այնտեղ: Կապ է պահում երկրպագուների հետ, ովքեր նաեւ հարցնում են իր աղջկա ու Տոռեսի մասին: Կոստա Ռիկայի խաղից առաջ հարցին, թե ով է լինելու հարձակման գծում, ասել էր. «Դա շատ հեշտ է պատասխան է՝ պարոն Տոռեսը: Հակառակ դեպքում աղջիկս կկտրի իմ գլուխը»:

Լուսանկարը` անձնական արխիվից


Ընդհանրապես, Իսպանիայի հավաքականում բոլորը գիտեն, թե ինչքան կատակասեր է Էնրիկեն: Նա սիրում է անընդհատ հումորներ անել իր ֆուտբոլիստների մասին, թիմում ապահովել թեթեւ եւ ուրախ մթնոլորտ: Բացառություն չէ նաեւ հենց Տոռեսը, որի մասին հարց տվել են նաեւ խաղից հետո: Երկրպագուին հետաքրքրել է, թե ինչ կանի Էնրիկեն, եթե  Տոռեսը գոլը նշելիս ոչ թե աղջկա անվան տառը ցույց տա, այլ բութ մատը դնի բերանին՝ ակնարկելով, որ երեխայի են սպասում:

Սիրայի հայրը կրկին փայլել է իր սրամտությամբ. «Ես միանգամից կփոխարինեմ նրան, կնստի պահեստային նստարանին ու ոտքն այլեւս դաշտում չի դնի»:

Լուսանկարը` RFEF


Տոռեսը եւս հանգիստ է ընդունում Էնրիկեի կատակներն ու ասել է, որ իրենք կարողանում են ընտանեկան հարաբերությունները տարբերել մարզիչ-մարզիկ շփումից. «Բոլորս էլ գիտենք, որ մեր մարզիչը շատ կատակասեր է: Ողջ թիմով նրա եթերների սիրահարն ենք ու հետեւում ենք դրանց: Ոչ մի ճնշում չեմ զգում այս տեսանկյունից»:

Լուիս Էնրիկեն Սիրայից բացի ունի նաեւ մեկ որդի: Նրա երրորդ երեխան 2019-ին մահացել է քաղցկեղից: Սիրան զբաղվում է ձիասպորտով, մասնակցում է մրցաշարերի ու նաեւ մեդալակիր դառնում: Նրա սիրելին իր սոցիալական ցանցերում անդրադառնում է վերջինիս սպորտային հաջողություններին:

Լուսանկարը` անձնական արխիվից


Աղջիկը խոստովանել է, որ ձիասպորտով սկսել է զբաղվել փոքր քրոջ մահից հետո: Ձիերի շնորհիվ նա կարողացել է մեղմել ցավն ու մոռանալ տխրությունը, հետագայում սկսել է ավելի պրոֆեսիոնալ մոտենալ ու շատ ժամանակ հատկացնել մարզումներին:

Լուսանկարը` անձնական արխիվից


Այժմ նա Կատարում է եւ աջակցում է ինչպես հորը, այնպես էլ սիրելիին:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին