Ապրիլ 26, 2024
897 դիտում

Ալեգրի, Մոուրինյո, Ինձագի. Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչները


Լուսանկարը` corrieredellosport.it


«Հուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին տարեկան վաստակում է 9 մլն եվրո ու հանդիսանում Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մասնագետը:

Այս մասին Թվիթերում հայտնել է լրագրող Տանկրեդի Պալմերին: Ըստ նրա տեղեկությունների՝ հաջորդը 7 մլն-ով «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է: Նրանից 3 մլն պակաս է վաստակում ու այդ ցուցանիշով 3-րդն է «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին:

55-ամյա Ալեգրին թուրինյան ակումբը մարզել է 2014-2019 թթ. ապա թիմ է վերադարձել 2021-ին: Հիմա նրա սաներն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 22 միավորով 7-րդն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին