Ապրիլ 26, 2024
994 դիտում

Մեսսիի հիմնած ներդրումային ընկերությունը գլխավորելու է Ռազմիգ Հովագիմյանը


Լուսանկարը` https://techcrunch.com/


ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին հիմնել է առաջին ներդրումային ընկերությունը, որը գումարներ է ներդնելու ամբողջ աշխարհում գործող սպորտային տեխնոլոգիաների եւ մեդիայի վրա, հայտնում է Bloomberg-ը:

Մեսսիի ընկերությունը, որը հայտնի է որպես Play Time Sports-Tech HoldCo LLC, արդեն գումար է ներդրել 2 ֆուտբոլային սթարթափի վրա՝ նոր ինտերակտիվ Matchday վեբ կայքի եւ առեւտրային AC Momento հավելվածի:

Ընկերությունը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում եւ այն գլխավորելու է Ռազմիգ Հովագիմյանը: Նա Graph Ventures ներդրումային ընկերության գործընկերն է ու Matchday.com-ի համահիմնադիրը:

Նոր ծառայությունը թողարկվելու է նոյեմբերին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին