Ապրիլ 26, 2024
784 դիտում

Մայք Թայսոնը զայրացած է՝ առանց իր համաձայնության նկարել են «Մայք» սերիալը


Լուսանկարը` movieseekers.in

Լուսանկարը` menshealth


Ծանր քաշային կարգում Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը զայրացած է, որ առանց իր համաձայնության Hulu հեռարձակման ծառայությունը սերիալ է նկարահանել:

«Մայք» սերիալն այդ հարթակում հեռարձակվելու է օգոստոսի 25-ից, գլխավոր դերում է Տրեվանտե Ռոուդսը:
 



«Hulu-ն ստրկատիրական հեռարձակման հարթակ է: Նրանք գողացել են իմ պատմությունն ու չեն էլ վճարել ինձ: Թույլ մի տվեք, որ Hulu-ն հիմարացնի ձեզ: Հիմա 1982 թվականը չէ, այլ՝ 2022-ը: Ալիքի ղեկավարության համար ես պարզապես սեւամորթ եմ, որին կարելի է վաճառել շուկայում: Սերիալի պատճառով Hulu-ի ղեկավարների գլուխները թռչելու են»,-սոցկայքերում սպառնացել է Թայսոնը:

Թայսոնը կարիերան ավարտել է 55 տարեկանում Քեւին Մաքբրայթից կրած պարտությունից հետո: Վերջին անգամ նա Ռոյ Ջոնսի դեմ մենամարտել է 2020 թվականին, հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին