Ապրիլ 26, 2024
847 դիտում

Քոնոր ՄաքԳրեգորն առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում


Լուսանկարը` si.com


UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորն առաջին դերն է ստացել ու Ջեյք Ջիլենհոլի հետ նկարահանվելու է 1989 թվականին ստեղծված «Տներ ճամփեզրին» ֆիլմի ռեմեյքում:

Գլխավոր դերում լինելու է Ջիլենհոլը, որը մարմանվորելու է UFC նախկին չեմպիոնի, ով աշխատում է Ֆլորիդայի խորտկարաններից մեկում: Դեռ հայտնի չէ, թե ՄաքԳրեգորին ինչ կերպար է բաժին հասել:

Ռեժիսորը Դուգ Լայմանն է, իսկ նկարահանումները Դոմինիկյան Հանրապետությունում սկսվելու են այս օգոստոսին:

Ջիլենհոլը մարզիկների մարմնավորելու փորձ արդեն ունի, նա բռնցքամարտիկ է եղել «Ձախլիկ» ու վազորդ «Ավելի ուժեղ» ֆիլմերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին