Ապրիլ 26, 2024
2420 դիտում

Մարադոնայի մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով


Լուսանկարը` ESPN FC


Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը, որը նա կրել էր 1986 թվականին Անգլիայի հավաքականի դեմ խաղում, վաճառվել է ռեկորդային գնով:

Չնայած շապիկը նախնական գնահատված է եղել 5,25 մլն դոլար, սակայն գնորդն այն ձեռք է բերել 9,28 մլն-ով: Նախկինում սպորտային իրեր այսպիսի հսկայական գումարով ձեռք չէր բերվել, եւ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը նույնիսկ մահից հետո ռեկորդ է սահմանել:

Աշխարհի առաջնության ժամանակ Մարադոնան ձեռքով գոլի հեղինակ էր դարձել, որը հետագայում իր իսկ կողմից կոչվել էր «Աստծո ձեռք»: Նշվում է, որ այս շապիկը պատկանելիս է եղել Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվ Հոջին, որն այդ հանդիպումից հետո հենց Մարադոնայի հետ էր փոխանակվել մարզաշապիկներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին