Ապրիլ 26, 2024
671 դիտում

Հրաձիգները Վրոցլավում կմասնակցեն Լեհաստանի բաց առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հրաձգության հավաքականը Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ վաղը մեկնելու է Լեհաստան:

Թիմի կազմում են լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) եւ Հրաչ Բաբայանը (հրացան):

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, նրանք Վրոցլավում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք են ունենալու ու մասնակցելու են Լեհաստանի բաց առաջնությանը: Այնտեղ հանդես են գալու նաեւ տարբեր երկրների ուժեղ հրաձիգներ:

Օլիմպիական ուղեգրերի համար պայքարը շարունակվելու է 2023 թվականին: Մարտին Տալինում կայանալու է Եվրոպայի առաջնությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին