Մայիս 03, 2024
1366 դիտում

Ջոկովիչ. Պատրաստ եմ չպատվաստվել ու զոհաբերել տիտղոսները հանուն իմ դիրքորոշման


Լուսանկարը` tennishead.net


Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է իր առաջիկա անելիքներից եւ պատվաստումից կրկին հրաժարվելուց, ինչի արդյունքում կարող է ավարտել անգամ կարիերան:

Մելբուրնում նրան թույլ չտվեցին հանդես գալ Մեծ Սաղավարտի տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Պատրաստ եմ զոհաբերել «Սաղավարտներն» ու տիտղոսները հանուն իմ դիրքորոշման: Կվճարեմ այդ գինը: Հանդես չեմ գալիս պատվաստման դեմ, բայց ես պաշտպանում եմ որոշումներ կայացնելու ազատությունը:

Հույս ունեմ, որ պահանջները փոփոխման կենթարկվեն: Կուզեի խաղալ դեռ երկար տարիներ, բայց իմ համոզմունքների պատճառով պատրաստ եմ հրաժարվել սպորտային հավակնություններից: Իմ օրգանիզմը կարեւոր է ցանկացած տիտղոսից, ինձ համար ներդաշնակությունը կարեւոր է ցանկացած մրցաշարից:

Բաց եմ ապագայում պատվաստվելու համար, քանի որ փնտրում եմ տարբերակներ պանդեմիայից հնարավորինս շուտ ազատվելու: Դեկտեմբերին ինքս էլ եմ հիվանդացել:

Շատերը վարկածներ էին մշակում ու վիրավորում ինձ, բայց Քովիդը ոչ հարմարություն է, ոչ էլ ուրախություն: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են տառապում դրա արդյունքում: Հիվանդությանը լուրջ եմ վերաբերվում:  

Ուղիղ կասեմ՝ երբեք չեմ փորձել կեղծել թեստը կամ էլ խարդախություն անել»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին