Ապրիլ 26, 2024
1938 դիտում

Փախստականների թիմը ելույթ կունենա Տոկիո-2020-ում


Լուսանկարը` mashable.com


Բուենոս Այրեսում, որտեղ ընթանում են պատանեկան Օլիմպիական խաղերը, կայացել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի նիստը:

Որոշվել է, որ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք խաղերում փախստականները կրկին հանդես են գալու առանձին թիմով:

«Իդեալական աշխարհում փախստականներ չպետք է լինեն եւ կարիք չի լինի, որ նրանք մասնակցեն Օլիմպիական խաղերում որպես առանձին թիմ: Սակայն, ցավոք, այս խնդիրն այսօր մնում է չլուծված: Ինչպես Ռիոյի խաղերում, այնպես էլ Տոկիոյում, մենք կունենանք թիմ, որի կազմում ընդգրկված կլինեն միայն փախստականներ»,-ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Ինչպես անդամ 206 կոմիտեները, այնպես էլ փախստականների թիմն ապրելու է Տոկիոյի Օլիմպիական ավանում, հանդես է գալու ՄՕԿ-ի դրոշի ներքո:

2016 թվականին փախստականների թիմը, որի մեջ ընդգրկված էին մարզիկներ Սիրիայից, Կոնգոյից, Եթովպիայից ու Հարավային Սուդանից, հանդես է եկել ՕԽ-ում ատլետիկա, լող եւ ձյուդո մարզաձեւերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին