Ապրիլ 26, 2024
3944 դիտում

Սպորտը թողնելուց հետո մարզիկները պետք է զորակոչվեն բանակ


Լուսանկարը` Photolure


Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում տալու մասին» որոշման նախագծին:

Նշվում է, որ լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը եւ բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը բուռն քննարկումների պատճառ է դարձել:

«Առավոտյան այս հարցով ինձ մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը բուռն քննարկում է տեղի ունեցել: Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է այս ոլորտում մեր քաղաքականությունը լրջորեն վերանայենք ու այլ մեխանիզմներ ունենանք, որ քաղաքականությունն արդյունավետ լինի: Այս պահին կշարժվենք այն տրամաբանությամբ, որը մինչ այս գործել է, սակայն այս հարցը պետք է լուրջ վերանայենք: Այն պահից, երբ մարզիկները դադարեցնում են իրենց մարզական գործունեությունը, տարեկետումն այլեւս նրանց վրա չի տարածվում, նրանք պետք է զորակոչվեն բանակ: Այսինքն, բանակից ազատման մասին խոսք չի գնում»,- ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին