Ապրիլ 26, 2024
3362 դիտում

Գոռ Նազարյանն ապրիլին Մոսկվայում մրցաշարի կմասնակցի


Լուսանկարը` Facebook


2017 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Նազարյանը (60 կգ) պատրաստվում է Մոսկվայում ապրիլին կայանալիք մրցաշարին:

Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկը փետրվարին Կուրսկում  անցկացված «Style Fight»  մրցաշարում էր հաղթանակ տարել:

Ալբերտ Ամիրջանյանն(63 կգ) ու Արմեն Գրիգորյանը (70 կգ) մարտի 10-ին Վալենսիայում մասնակցելու են «Mix Fight» մրցաշարին:

Հաղթելու դեպքում նրանք իրավունք կստանան մասնակցելու «Glory» պրոֆեսիոնալ մարտերին, իսկ այնուհետեւ Գոռ Նազարյանի հետ մայիսին Մեքսիկայում կմասնակցեն մուայթայի Աշխարհի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին