Ապրիլ 29, 2024
802 դիտում

«Նոա»-ն սկսել է համագործակցել պորտուգալացի մասնագետների հետ


Լուսանկարը` FC Noah


«Նոա»-ն համագործակցություն է սկսել պորտուգալական մարզչական թիմի հետ, որոնք կաշխատեն ակումբում եւ ակադեմիայում։

Մարզիկների եւ զարգացման գծով մենեջերներ Պաուլո Լեյտաուն, Նունո Մոտան, որակի ապահովման եւ գործառնությունների մասնագետ Խորխե Ռաֆայել Սանտոսն ու ֆուտբոլիստների հավաքագրման մենեջեր Պաուլո Մորեյրան փորձառու մասնագետներ են։

Նրանք համագործակցել են եվրոպական մի շարք երկրների ակադեմիաների եւ ակումբների հետ, աշխատել անվանի ֆուտբոլիստների հետ, որոնց թվում են Լուիշ Ֆիգուն, Քրիշտիանու Ռոնալդուն, Ռիկարդու Կուարեժման, Ռաֆայել Լեաուն, Գոնսալու Գուեդեշը, Նունու Մենդեշը:

«Ակումբի ղեկավարության հետ քննարկել ենք ակադեմիայի զարգացման ռազմավարությունն ու եկել ընդհանուր հայտարարի։ Երկար տարիներ աշխատելով ֆուտբոլային էլիտար կառույցներում եւ ունենալով բարձր արդյունքներ՝ պատրաստ ենք մեր փորձն ու գիտելիքները ներդնել «Նոա»-ի ու հայկական ֆուտբոլի զարգացման համար»,- ասել է Մոտան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին